Ռուսաստանն ու Հայաստանը մշտական կապի մեջ են Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը: Այդ մասին հայտնում է РИА Новос ти-ն:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:
«Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջին տեղը Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների թվում», - նշել է ՌԴ ղեկավարը:
Փաշինյանն, իր հերթին, նշել է, որ 2022 թվականը կարևոր էր ինչպես ՀԱՊԿ - ի, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում:
ՀՀ վարչապետը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դերի մասին:
«Պետք է ընդունել՝ դա բարդ առաքելություն է: Հայաստանը բարձր է գնահատում խաղաղապահների գործունեությունը»,- նշել է Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը